Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աժ-ն ընդունեց Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծն՝ առաջին ընթերցմամբ

Աժ-ն ընդունեց Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծն՝ առաջին ընթերցմամբ
11.02.2021 | 15:55

77 կողմ, 35 դեմ, 1 ձեռնպահ ձայներով Աժ-ն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ: Փաթեթիգլխավոր նպատակը կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումն է:

Դիտվել է՝ 8784

Մեկնաբանություններ